Չի կարելի վիրավորանքի, հեգնանքի լեզվով խոսել այլ երկրների, մանավանդ ՌԴ–ի նման երկրի մասին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ, այդ շփումներում աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքագիտական շրջանակներից հնչող այն տեսակետին, թե որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պահը, Ռուսաստանն այնքան ավելի է ջղաձգվում:

Վարչապետը նախ ընդգծեց, որ ճիշտ չի համարում գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը: 

«Ես շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ: Եվ մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է: Եվ ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, պետական բառապաշար չէ: Չի կարելի վիրավորանքի, հեգնանքի լեզվով խոսել այլ երկրների մասին, մանավանդ Ռուսաստանի Դաշնության նման երկրի մասին: Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, սխալ է: Եթե մենք այդ սխալները գործել ենք, մեր սխալները պետք է ինքներս ուղղենք, ոչ թե ուրիշների, այլ մեզ համար, որովհետև պետությունը մտածողության լրիվ ուրիշ հարթություն է: Եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդ հարթությունում»,–ասաց Փաշինյանը:

 

Հայերեն العربية Français Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA