Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հուրիեթ» թերթը։

Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի նոր գումարման նախօրեին:

«Չկա որևէ խնդիր, որը չլուծվի մեր միջև, կարծում եմ, որ մենք կկարողանանք շարունակել մեր բնականոն գործունեությունը որպես երկու հարևան երկրներ», - ասել է Գյուլերը։

Թուրքական կողմը չի բացառել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև երրորդ երկրում բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին հանդիպման ժամկետի և վայրի մասին հստակություն չկա։

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում կազմակերպել Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև, սակայն, ըստ նրա, դա լուրջ նախապատրաստություն է պահանջում։

 

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»