Փաշինյանը Ալիևին երկկողմ ձևաչափով հանդիպում է առաջարկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով բանակցություններում միջնորդների վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ ՌԴ–ն ուրախ կլինի, եթե ինչ–որ բան կարողանա անել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար: 

«Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով: Ընդ որում, կարող ենք ասել, որ այդ երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 29–ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով: Քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետն այդ մասին ասել է նաև Ռուսաստանի նախագահին` վերջին հեռախոսազրույցի ընթացքում: Երկկողմ ձևաչափով աշխատելու արձանագրումն անելով՝ Փաշինյանը չի բացառում նաև որևէ այլ ձևաչափով աշխատանքը: Ըստ նրա՝ ամեն կոնկրետ դեպք առանձին հարցի համատեքստում առանձին ժամանակաշրջանում պետք է դիտարկել:

Վարչապետը նկատեց՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի ժամանակ փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե Հայաստանը հրաժարվել է հանդիպումից: ՀՀ–ն չի հրաժարվել հանդիպումից:

«Ես ինքս՝ դիվանագիտական խողովակներով, Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, որ տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում, քանի որ նախկին շրջանում փոխադարձաբար եղել է այդ ըմբռնումը, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափում: Կարծում եմ՝ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, քանի որ այս պահի դրությամբ արդյունավետ է»,–ասաց Փաշինյանը:

Ընդ որում, երբ հասունանա բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու պահը՝ Փաշինյանը չի բացառում նաև որևէ այլ ձևաչափով հանդիպումը: Նա կարծում է՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում:

«Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների»,–ասաց նա:

Քաղաքականություն

ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

 

 

Հայերեն English ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին