Ատոմակայանի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմակայանը էներգահամակարգից անջատվել է կայծակի հարվածի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ 

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Նախարարությունից տեղեկացրել ենք, որ անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

«Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»,–նշել են գերատեսչությունից: 

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից

 

Հայերեն English Русский