Ինովացիա

Ֆասթեքսն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

7 րոպեի ընթերցում

Ֆասթեքսն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը անցկացվելիք WCIT Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում Ֆասթեքսի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի (ԱՏՁՄ) միջև կնքվել է հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՏՁՄ -ից, ձեռք բերված համագործակցության շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միության կողմից կազմակերպվելու է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec-ը, որի շրջանակներում անցկացվելու է նաև «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում։

«Մենք ունենալու ենք գերժամանակակից բովանդակություն և խոսնակներ, նրանց բոլորին մեկ բեմում հավաքելը Հայաստանի համար լուրջ ձեռքբերում է։ Համագործակցությունը, հատկապես Ֆաստեքս ընկերության հետ հնարավորություն է տալու ոչ միայն չզիջել միջազգային միջոցառումներին, այլ նաև հիշվող ու դիտարժան լինել»,- ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

«Սա շատ կարևոր միջոցառում է Հայաստանի համար։ Մենք, լինելով փոքր երկիր, նպատակ ունենք աշխարհին ցույց տալու, որ կարող ենք դառնալ նորարարությունների կենտրոն։ Ֆասթեքսը՝ որպես ոլորտի առաջատար, ուրախ է իր աջակցությունն ունենալ այս միջոցառման կայացմանը»,- իր խոսքում նշել է Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշել է․«Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացավ, և մենք համատեղ ուժերով կկարողանանք Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։ Շնորհակալ եմ համագործակցության համար, այն իրապես շատ կարևոր է WCIT 2024/DigiTec-ի պատշաճ կայացման համար։ Ֆասթեքսը ` որպես գործընկեր բավական լուրջ ներդրում է ունենում միջոցառումների իրականացման գործում, ինչը էապես կնպաստի բարձրակարգ միջոցառման անցկացմանը Հայաստանում»։

Համագործակցությունը նպատակ ունի մատնանշելու Հայաստանի Հանրապետության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են բազմաթիվ համատեղ միջոցառումներ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր։ Ֆասթեքսն իր շարունակական աջակցությունը կունենա տեխնոլոգիական ոլորտի նմանօրինակ միջոցառումներին՝ զուգահեռաբար ներկայացնելով իր նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:


Fastex-ի մասին. Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու համար տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Կայքէջ` https://wcit2024-digitec.com
Facebook` https://www.facebook.com/wcit2024.digitec

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրելով համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնելով մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։
Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/ 

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառումն է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/

Instagram՝  https://www.instagram.com/digitec.armenia/  

Youtube՝ https://www.youtube.com/@Theuate/videos 

Կայքէջ՝ http://www.digitec.am 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում