Փաստերի ստուգում

Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու լուրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մամուլում տարածված լուրը, թե վարչապետի աշխատակազմն ավելի քան 106 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել գործունեությունը դադարեցրած ընկերության հետ, չի համապատասխանում իրականությանը։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ավելի վաղ Lurer․com կայքը, հրապարակելով տվյալներ Պետական ռեգիստրից,  գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ծառայությունների մատուցման վերաբերյալ 106 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ, որի գործունեությունը դադարեցված է։ 

Վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ Պետական ռեգիստրում կա երկու գրանցված ընկերություն՝ «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով։ Վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել այն ընկերության հետ, որը գործող ընկերություն է։  

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրեցին նաև տվյալներ, որոնք հավաստում են, որ Պետական ռեգիստրում գրանցված է «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով ընկերություն, որի գործող ընկերություն է։ 

Հայերեն Русский

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կտաքանա 11-14 աստիճանով

Ռուբեն Վարդանյանի կինը երախտագիտություն է հայտնել դժվարին պահին աջակցելու համար և ամուսնու կյանքից մի դրվագ ներկայացրել

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հարվածներ հասցնելու մասին

Դատարանը Ստամբուլի քաղաքապետին ձերբակալման որոշում է կայացրել

Դիտորդական կազմակերպությունները խախտումներ են հայտնաբերել Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում

Գաբրիել Սարգսյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում է կես միավոր

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 71,63 դոլար

Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել

Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ

ԱՄՆ-ում հազարավոր գործակալներ են ներգրավվել ոչ պրոֆիլային գերատեսչություններից՝ պայքարելու անօրինական ներգաղթյալների դեմ