Փաստերի ստուգում

Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու լուրը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու  լուրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մամուլում տարածված լուրը, թե վարչապետի աշխատակազմն ավելի քան 106 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել գործունեությունը դադարեցրած ընկերության հետ, չի համապատասխանում իրականությանը։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ավելի վաղ Lurer․com կայքը, հրապարակելով տվյալներ Պետական ռեգիստրից,  գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ծառայությունների մատուցման վերաբերյալ 106 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ, որի գործունեությունը դադարեցված է։ 

Վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ Պետական ռեգիստրում կա երկու գրանցված ընկերություն՝ «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով։ Վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել այն ընկերության հետ, որը գործող ընկերություն է։  

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրեցին նաև տվյալներ, որոնք հավաստում են, որ Պետական ռեգիստրում գրանցված է «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով ընկերություն, որի գործող ընկերություն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում