Սփյուռք

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է պետության և կառավարության առջև դրված նպատակների իրականացման գործում սփյուռքի համախոհների դերը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է պետության և կառավարության առջև դրված նպատակների իրականացման գործում սփյուռքի համախոհների դերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկա է եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակներում կազմակերպվող «իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլի փակման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալն, անդրադառնալով ծրագրի հայանպաստ առաքելությանը, նշել է, որ պետության և Կառավարության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման գործում կարևոր է սփյուռքի համախոհների դերը: Նա նաև հույս է հայտնել, որ պետական կառավարման համակարգում ձեռք բերված փորձն ու կատարած ներդրումը եղել է իմաստալից և արդյունավետ:

Բացման խոսքով հանդես է եկել նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Շնորհավորելով ծրագրի շրջանավարտներին՝ հանձնակատարն ուրախությամբ նշել է, որ ինչպես մյուս տարիներին, այս անգամ ևս մասնակիցների մեծ մասը որոշել է իր կյանքն ու գործունեությունը շարունակել հայրենիքում, ինչը սփյուռքի ներուժի համախմբման լավագույն օրինակներից է: Շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակիցներին՝ նա հույս է հայտնել, որ ծրագիրը դրական առումով փոխել և դեռ փոխելու է նրանց կյանքը:

«իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլը 18 երկրից ժամանած 50 սփյուռքահայ  մասնագետի հնարավորություն է ընձեռել մինչև մեկ տարի ժամկետով աշխատել ՀՀ պետական կառավարման տարբեր մարմիններում՝ ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

«իԳործ» 2023-2024 թվականների շրջափուլի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությունում իրենց գործունեությունն են ծավալել ծրագրի մասնակիցներ Սամսոն Կարապետյանն ու Սարգիս Հեյզերը՝ Ռուսաստանից և Գերմանիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում