Երևան

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ

1 րոպեի ընթերցում

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում: Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:
Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում