Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: 

Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, Հայաստանը կարևորում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: 

Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ քաղաքական կամքի մասին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:  

Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

Հայերեն العربية English Español Français ქართული 中文

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից