Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/28/3liG76gf8ThEP24k0iDdtRva8rVrY2TXf5IRiykv.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: