Սուդանում ամբարտակի փլուզումից գյուղեր են ավերվել, տասնյակ մարդիկ՝ զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուդանում ամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ավերվել է 20 գյուղ, 50 000 մարդու տուն ոչնչացել է կամ վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, սակայն արտակարգ ծառայությունները դեռ փորձում են պարզել անհետ կորածների թիվը։ 

Սուդանը, որտեղ պատերազմ է ընթանում, արդեն տառապում է սովի և բնակչության տեղահանման ճգնաժամերից, իսկ հեղեղումները խոչընդոտում են հումանիտար օգնության մատակարարմանը, որն առանց այդ էլ բարդ էր բանակի և նրա հակառակորդ կիսառազմական «Արագ աջակցության ուժեր»-ի միջև շարունակվող հակամարտության պատճառով։

Դեռ մինչև ամբարտակի փլուզումը շատերը կտրված էին արտաքին աշխարհից՝ երկրում շարունակվող հորդառատ անձրևների պատճառով։

Հեղեղումների հետևանքով 118 000 մարդ տեղահանվել է ամբողջ երկրում։ Ընդհանուր առմամբ, հեղեղումներն ազդել են շուրջ 300 000 մարդու վրա. երկրում սկսել են տարածվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ խոլերա։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում