Քաղաքականություն

Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի վիճակը․ ԵԽԽՎ-ում արձագանքել են կառույցի որոշ անդամների անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի վիճակը․ ԵԽԽՎ-ում արձագանքել են կառույցի որոշ անդամների անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ այն անդամները, որոնք կողմ են քվեարկել կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը, Ադրբեջանում կդիտարկվեն որպես անցանկալի անձ (persona non grata)։ 

«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ «Սև ցուցակում» ներառել նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է միայն հակադարձ արդյունքի հանգեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԵԽԽՎ նախագահն՝ ընդգծելով, որ անդամ երկրները պարտավորված են հարգել ժողովրդավարության չափանիշները:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում