Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից:

Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը վերաբերող հարցերին եւ ընդգծել, որ կրթված, գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում