Աշխարհ

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ Telegram-ի հետ կապված իրավիճակի շուրջ

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ Telegram-ի հետ կապված իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը ուշադիր հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Մենք ուշադիր հետևում ենք Telegram-ի հետ կապված իրադարձությունների զարգացմանը և պատրաստ ենք համագործակցել ֆրանսիական իշխանությունների հետ, եթե դրա կարիքը լինի»,- նշել են  մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների,  ժամանել էր Ադրբեջանից։ 

Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր։

Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: 

 Ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին նշել էր, որ Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում