Ռուսաստան

Բաքվում Պուտինի և Դուրովի հանդիպում չի եղել. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Բաքվում Պուտինի և Դուրովի հանդիպում չի եղել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ընթացքում չի հանդիպել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ (հանդիպում չի կայացել), - Պեսկովն ասել է լրագրողներին:

Պուտինն օգոստոսի 18-19-ին պետական ​​այցով մեկնել էր Բաքու։ Մի քանի լրատվամիջոցների պնդմամբ՝ Դուրովի կողմից առաջարկ է եղել այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպելու վերաբերյալ, որից նա հրաժարվել է։

Օգոստոսի 24-ին Դուրովը ձերբակալվել է, երբ Բաքվից ժամանել է Փարիզի օդանավակայան։ Գործարարին ներկայացված պահանջների էությունը մինչև այժմ հայտնի չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում