ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանն Անկախության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարարությունն X-ի միկրոբլոգում հրապարակած ուղերձում ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։
«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։
Extendemos nuestras más afectuosas felicitaciones al pueblo y al Gobierno de la República Oriental del #Uruguay🇺🇾 en la celebración de su Día Nacional. La fuerte amistad entre nuestras naciones y estrecha cooperación en distintas áreas de interés mutuo sirven como base para… pic.twitter.com/yVHOa2zPUb
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 25, 2024