Երևան

Հուսով եմ՝ առաջիկայում Երևանում կունենանք շատ ավելի բարվոք տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Հուսով եմ՝ առաջիկայում Երևանում կունենանք շատ ավելի բարվոք տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սահմանվելու են ավտոբուսային նոր երթուղիներ: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Չինաստանից արդեն Երևան են տեղափոխվում 15 տրոլեյբուս և 8.5 մետր երկարությամբ 171 ավտոբուս, որոնք, կարծում եմ, մոտ 1.5 ամսից կլինեն մեր քաղաքում: Բացի այդ, մինչև տարեվերջ պետք է ամբողջապես կայացնենք միասնական տոմսային համակարգը, որի համար նախատեսված բոլոր սարքավորումներն արդեն իսկ տեղադրված են և՛ մետրոպոլիտենում, և՛ ավտոբուսներում: Մնացել է իրականացնել ծրագրային որոշ աշխատանքներ: Նաև ավտոբուսային նոր գծեր են ստեղծվում Երևանում: Ծրագրային որոշ քարտեզներով արդեն իսկ հնարավոր է առցանց հետևել քաղաքային ողջ տրանսպորտի տեղաշարժին և տեղեկանալ, թե տվյալ ավտոբուսը քանի րոպեից կհասնի համապատասխան կանգառ: Հուսով եմ՝ ամբողջացնելով այս ծրագրերը՝ առաջիկայում կունենանք շատ ավելի բարվոք վիճակում գտնվող տրանսպորտային համակարգ»,- նշեց Տիգրան Ավինյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում