Իրան

Արաղչին հայտարարել է՝ Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան

1 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է՝ Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն:

«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, և դրա հետ կապված ավելորդ շտապողականություն  կամ ձգձգում չի լինի»,- լրագրողներին ասել է Արաղչին։ 

Նա նաև նշել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում