Աշխարհ

Զելենսկին և Մոդին հանդիպել են Կիևում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին և Մոդին հանդիպել են Կիևում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք հարգել են այն երեխաների հիշատակը, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի ազգային թանգարանի տարածքում, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական հարվածներից զոհված երեխաներին նվիրված հուշահամալիր։

«Յուրաքանչյուր երկրի երեխա արժանի է անվտանգության։ Մենք պետք է դա հնարավոր դարձնենք», - գրել է Զելենսկին։

Սա Հնդկաստանի նախագահի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Նախքան Ուկրաինա այցելելը Մոդին պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում