Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է անկախության պահպանման համար. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Սիրելի' հայրենակիցներ, 

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 

 34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի: 

 Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին: Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար: 

 Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու եւ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»: 

Հայերեն Español Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին