Ադրբեջան

Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ուզբեկստան

1 րոպեի ընթերցում

Ալիևը պետական ​​այցով ժամանել է Ուզբեկստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ պետական ​​այցով ժամանել է Տաշքենդ, օդանավակայանում նրանց դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այցի ծրագրի համաձայն՝ Տաշքենդում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ և Բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։

Նախագահները կքննարկեն երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորման, գործարար կապերի զարգացման հարցեր, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման և տրանսպորտային-հաղորդակցական ներուժի իրացման, մշակութային-հումանիտար կապերի ակտիվացման շրջանակներում:

Նախագահները նաև կանցկացնեն համատեղ հանդիպում երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար և մշակութային միջոցառումների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում