Մերձավոր Արևելք

Իսրայելը կրկնապատկել է Արևմտյան ափին պաղեստինցիների տները քանդելու տեմպերը. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Palestinian children play on the remains of their home after it was demolished by Israeli forces in Jabal Mukaber in East Jerusalem January 30, 2023. REUTERS/Ammar Awad
Palestinian children play on the remains of their home after it was demolished by Israeli forces in Jabal Mukaber in East Jerusalem January 30, 2023. REUTERS/Ammar Awad

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները 2023 թ. հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների կրկնակի ավելի շատ բնակելի տներ և այլ շինություններ են քանդել Հորդանան գետի Արևմտյան ափին, քան 2022-2023 թվականների այդ նույն ժամանակաշրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գրանցվել է պաղեստինցիներին պատկանող շենքերի ոչնչացման, բռնագրավման կամ հարկադիր քանդման ավելի քան 1400 դեպք։ Դրանց թվում է ավելի քան 500 բնակելի շենք, ավելի քան 300 գյուղատնտեսական նշանակության շինություն, ավելի քան 100 սանիտարահիգիենիկ և 200 տնտեսական նշանակության շինություն:

Դա հանգեցրել է նրան, որ ավելի քան 3200 բնակիչ, այդ թվում՝ 1400 երեխա, տեղահանվել են։ Մինչև հոկտեմբերի 7-ն ընկած նույն ժամանակահատվածում տեղահանված պաղեստինցիների թիվը 1299 էր, այդ թվում՝ 606 երեխա։ 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում