Իրան

Իրանում հերքել են ԶԼՄ-ների պնդումները Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանում հերքել են ԶԼՄ-ների պնդումները Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած պնդումները նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

Իրանական Fars գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ուժերի տեղեկացված աղբյուրի, հայտնել էր, որ Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը երկուսով ավելի է եղել թույլատրելի թվից, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի առաջացրած ցածր տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։

Արձագանքելով այս հրապարակմանը՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցությունների կենտրոնը հայտարարել է, որ «այն, ինչ նշված է հոդվածում, խեղաթյուրված է և կեղծ»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին Վարզական և Ջուլֆա քաղաքների միջև գտնվող Դիզմարի անտառում, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ամբարտակի բացման միջոցառումից: Ուղղաթիռում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում