Մարզեր

Հիմնանորոգվում է Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի Արեգունի -Գեղամասար 5,3 կիլոմետրանոց հատվածը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի Արեգունի -Գեղամասար 5,3 կիլոմետրանոց հատվածը

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի հուլիսի 25-ից ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ մեկնարկել և ընթանում են  Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի Արեգունի- Գեղամասար 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինարարական աշխատանքներն ամբողջությամբ  կատարվում են ՀՀ պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 665 միլիոն 100 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել տվյալ հատվածում գտնվող կամուրջների հիմնանորոգում, սառը վերամշակմամբ հիմքի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, իսկ դրանց ավարտից հետո՝ ճանապարհների կահավորում և գծանշում։    

Այս պահին իրականացվում են հիմքի, կողային առուների կառուցման, կողնակների լրացման, արհեստական կառուցվածքների և անասնանցումների նորոգման, ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։  

Ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման մակերեսը կկազմի 43 հազար 830 քառակուսի մետր, մուտքերում և իջատեղերում՝ 2650 քառակուսի մետր։ 

2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ շինաշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 35 տոկոսով։ Աշխատանքներն իրականացնում են  Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ շինարարները։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում