Երևան

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի  երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: 

Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում