Կրթություն

Հայտնի են 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

21 օգոստոսի

9-րդ դասարան՝  «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

22 օգոստոսի 

9-րդ դասարան՝  «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

23 օգոստոսի

9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 

12-րդ դասարան՝  «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում