Իսրայելցի վերաբնակները հարձակվել են Արևմտյան ափի գյուղերից մեկի վրա, 1 պաղեստինցի զոհվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում են գործել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա։ Նրանք հրկիզել են տներ և մեքենաներ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ավելի քան 70 վերաբնակներ, որոնցից մի քանիսը՝ դիմակավորված, քարեր և շշառումբեր են նետել բնակիչների վրա, գնդակներ արձակել և արցունքաբեր գազ կիրառել։ 

23-ամյա պաղեստինցի մի երիտասարդ զոհվել է կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից։ Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ 3 հոգի դիմել է բուժօգնության։ 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ մեկ մարդ է ձերբակալվել խռովության շուրջ հարցաքննության համար, պաղեստինցու մահվան հանգամանքներն ուսումնասիրվում են։ 

Իսրայելի քաղաքական առաջնորդները դատապարտել են հարձակումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Միայն 2023 թ. հոկտեմբերի 7-ից (երբ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսվեց պատերազմը Գազայի հատվածում) մինչև 2024 թ. օգոստոսի 5-ը ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունն արձանագրել է վերաբնակների առնվազն 1143 հարձակում պաղեստինցիների դեմ: 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում