Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։

Երկրի խոշորագույն փոխադրողներ JAL-ը և ANA-ն չեղարկել են շուրջ 650 չվերթ, որոնք հիմնականում մեկնում են Տոկիոյի Հանեդա և Նարիտա օդանավակայաններից կամ ժամանում այդ օդանավակայաններ։ Եվս 200 չեղարկված չվերթեր բաժին են ընկնում բյուջետային ավիաընկերություններին, ինչպիսիք են Jetstar Japan-ը, Peach Aviation-ը և այլ ավիաընկերություններ:

Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ նաև դադարեցված է կամ կրճատված գնացքների երթևեկությունը մի քանի գծերում, որոնք անցնում են Տոկիոյի հարևան Տիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններով: Որոշ երթուղիներում չեն գործի նաև «Սինկանսեն» արագընթաց գնացքները։

Բացի այդ, հաղորդվել է մայրաքաղաքի տարածաշրջանում ճանապարհների փակման և Տոկիոյի ծովածոցում լաստանավերի ծառայությունների չեղարկման մասին:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանին կհարվածի օգոստոսի 16-ին։ Թայֆունին տրված է «շատ ուժգին» կարգավիճակ։ Մարդկանց հորդորում են առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ և հետևել տեղական իշխանությունների հաձնարարականներին շտապ տարհանման դեպքում։

Առաջիկա օրը Ճապոնիայի արևելքում և հյուսիս-արևելքում կարող են լինել 200 մմ-ից մինչև 300 մմ տեղումներ: Ազգային  օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է լեռնային շրջաններում սողանքների վտանգի մասին:

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ