ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերուկից մինչև Հալաբյան փողոց-Աշտարակի խճուղի տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը: