Գիտության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ - ՎԳԱՀ - 2024» միջազգային մրցույթը՝ համաձայն Կոմիտեի և Հիմնադրամի միջև 2023թ․հունիսի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, մրցույթի նպատակն է աջակցել «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» ու «Հասարակական և հումանիտար գիտություններ (մասնավորապես՝ հայագիտության և վրացագիտության» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը գիտնականների շարժունության ակտիվացման միջոցով:

Ըստ աղբյուրի՝ մրցույթին մասնակցության համար նախագծերը կպատրաստվեն ՀՀ և Վրաստանի հետազոտական խմբերի կողմից համատեղ՝ հայտերը ներկայացնելով Կոմիտե և Հիմնադրամ: Հայտերը կենթարկվեն փորձաքննության Կոմիտեի և Հիմնադրամի կողմից՝ յուրաքանչյուր կողմի սահմանած ընթացակարգերին համապատասխան: Ֆինանսավորման կերաշխավորվեն երկուստեք հավանության արժանացած հայտերը:

Նշվում է, որ մրցույթի հրավերի տեքստը և ժամկետների մասին տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ Կոմիտեի և Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքէջերում:

 

Հայերեն ქართული

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին