ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ծառայողական լիազորությունները չարաշահելու համար. նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով 2020 թվականի մարտի 23-ին ձևական հուշագիր է ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։ 

Դրա հետևանքով, 2020 թվականի մարտի 23-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՊՈԱԿ-ի հիշյալ տարածքը ձեռնարկատիրական գործունեության՝ կահույքի արտադրության համար, փաստացի անհատույց հանձնվել է Ա/Ձ-ի տնօրինմանը, և վերոնշյալ անձը, առանց ՊՈԱԿ-ի բյուջե վարձավճար մուծելու, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։

Հիշյալ գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը ամսական 360.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան»-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի