ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ: