Ադրբեջան

Իսրայելը հետ է վերադարձրել վերջին երկու տարում Ադրբեջանին մատակարարած զենքերը. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հետ է վերադարձրել վերջին երկու տարում Ադրբեջանին մատակարարած զենքերը. ԻՀՊԿ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։

«Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված բոլոր զենքերն այս ընթացքում հետ են վերադարձել Իսրայել։ Սա օկուպացված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ սպառազինությունը կօգտագործվի Իրանի հյուսիսարևմտյան սահմանին՝ տարածաշրջանն ապակայունացնելու համար», - գրված է հաղորդագրության մեջ։

Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի համար զենքի կարևոր մատակարար։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ 2011-2020 թվականներին Իսրայելին բաժին էր ընկնում Ադրբեջանին մատակարարված զենքի 27 %-ը, իսկ 2016-2020 թվականներին՝ 69 %-ը։ 2023 թվականին երկու երկրները պայմանագիր են ստորագրել, որով նախատեսվում էր Իսրայելի կողմից Ադրբեջանին 120 միլիոն դոլարի երկու արբանյակի մատակարարում, ինչպես նաև 1,2 մլրդ դոլարի «Barak MX» զենիթահրթիռային համակարգի վաճառք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում