ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի սպասարկման գրասենյակի տեղափոխության աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-ին գրասենյակները փակ են լինելու:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, դիմումները հնարավոր է ներկայացնել առցանց՝ հետևյալ կայքէջերի միջոցով:
Օգոստոսի 19-ից քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է միայն Արգիշտիի 1 հասցեում գտնվող գրասենյակում: