Նախորդ տարվա համեմատ 2024թ. առաջին կիսամյակում վերականգնվել է հանցագործություններով պատճառված շուրջ 24մլրդ. ՔԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամ՝ 2023թ. նույն ժամանակահատվածի ընթացքում վերականգնված  2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի դիմաց: 

Այսինքն՝ նախաքննությունն ավարտված վարույթներով 2024թ. ցուցանիշները գրեթե կրկնակի ավելացել են։   

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասից 4.892.108.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված գույքային վնասն է։

Բացի վերոնշյալը, 2024թ. հունիսի 30-ի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է 19.637.784.000 ՀՀ դրամի չափով վնաս, որից պետությանը պատճառված վերականգնված վնասի չափը կազմում է 19.457.993.000 ՀՀ դրամ։

Այսպիսով, 2024թ. ընթացքում պատճառված գույքային  վնասից ավարտված և անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 24.828.268.000 ՀՀ դրամ, որից 24.350.101.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված վնասի վերականգնումն է: 

Նշված 24.350.101.000 ՀՀ դրամից  20.539.865.000 ՀՀ դրամը վերականգնվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով, որից 17.507.427.000 ՀՀ դրամը՝  ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում, իսկ 3.032.438.000 ՀՀ դրամը` հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով՝ հատկապես ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու վերաբերյալ վարույթի շրջանակներում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված վարույթներով գրեթե կրկնակի գերազանցում է 2023թ. (շուրջ 9մլրդ. ՀՀ դրամ) արդյունքները։  

Ընդհանուր առմամբ 2024թ. առաջին կիսամյակում պատճառված վնասի վերականգնման` նշված արդյունքը, ՀՀ քննչական կոմիտեում քննված կամ քննվող քրեական վարույթների շրջանակներում, 2023թ. նույն ժամանակաշրջանի (15 մլրդ 825 մլն դրամ) համեմատ, ավելի է մոտ 8մլրդ. 525մլն. դրամով կամ շուրջ 54%-ով։  

Հայերեն

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան