Հայաստան

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։

Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում: 

Վերջին տասը տարիների ընթացքում, ստանձնելով Ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնը, Զավեն Խանջյանը շարունակեց իր բեղուն գործունեությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանում իրականացվող բազմաթիվ սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերում։ 

Այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Խանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության բոլոր անդամներին»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում