Լիբանանի հարավում 10 մարդ է վիրավորվել  Իսրայելի գնդակոծության հետևանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը գնդակոծել է Լիբանանի հարավի Էլ Աբբասիա բնակավայրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ հանրապետության առողջապահության նախարարության, հարվածի հետևանքով տուժել է 10 մարդ, նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ զոհվեց, շուրջ 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 40 000-ի։ Այս ընթացքում պարբերաբար հարվածներ են փոխանակում նաև Իսրայելը և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը։

Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը Հանիյեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին և խոստացել են վրեժ լուծել դրա համար։ Իսրայելը չի հաստատել և չի հերքել իր առնչությունը դրան։

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար