Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի դիտարկում Գազայի հատվածում հրադադարի շուրջ առաջիկա բանակցություններին իր ներկայացուցիչներին ուղարկելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությանը:

«Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և (Իսրայելի) ռեժիմի միջև հրադադարի շուրջ անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվել են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, և մտադիր չենք մասնակցել նման բանակցությունների», - գործակալությունը մեջբերում է ներկայացուցչության հայտարարությունը:

AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն ստիպում է հրադադար հաստատել՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի Իրանին ու նրա դաշնակիցներին հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունների:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարները կոչ էին արել Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Միջնորդները խոստացել են ներկայացնել համաձայնագրի վերջնական տարբերակը։

The Wall Street Journal թերթի տվյալներով` այս շաբաթ սպասվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ժամանումը տարածաշրջան։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 40 000-ի։

Հայերեն فارسی Русский Türkçe

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս