Խաղողի փառատոն՝ Գյումրիում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  14 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացնում  է Գյումրիի համայնքապետարանը՝ SIGMA  ընկերության նախաձեռնությամբ։ 

«Համագործակցության առաջարկությունը ստացել ենք, բանակցել ենք՝ բովանդակային և ձևաչափային համաձայնության ենք եկել ընկերության հետ՝ հաշվի է առնվել  քաղաքի պահանջարկը»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ օրերի ընտրությունը  կատարվել է հաշվի առնելով Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Փառատոնի ընթացքում գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին սպասվում է ավանդական խաղողի տրորման արարողություն, գինու համտեսում, կոկտեյլների պատրաստման վարպետության դաս, հայկական ավանդական պարեր, համերգային ծրագիր, DJ սեթեր։

«Քաղաքային բյուջեից փառատոնի համար որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրվելու։ Աջակցությունը մարդկային ռեսուրսի, տեխնիկական միջոցների և կազմակերպչական մասով է»,-նշում է Լիլիթ Թովմասյանը՝ փաստելով, որ  այսքանով փառատոնային սեզոնը  չի փակվի՝ սեպտեմբերին Գյումրին ունենալու է «Ջրաներկի փառատոն»՝ տեղի և միջազգային արվեստագետների մասնակցությամբ։ Փառատոնին ներգրավված են լինելու ինչպես համայնքապատկան, այնպես էլ ոչ համայնքապատկան բոլոր այն արվեստի կրթօջախները, որտեղ կա նկարչության խմբակ կամ դասավանդվում է նկարչություն։ Սա ևս լինելու է երաժշտությամբ ու անակնկալներով համեմված։

Անդրադառնալով վերջին շրջանում Գյումրիում փառատոնային ակտիվությանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարը կարևորում է այդ ակտիվությունը քաղաքի հանրահռչակման առումով։ «Պնդում եմ՝ Գյումրիի մշակութային ու զբոսաշրջային զարգացումը ուղիղ կապված է փառատոնային կյանքի զարգացման հետ. մենք պետք է ունենանք  օրացուցային հստակ փառատոններ, որոնք «կստիպեն» մարդկանց գալ Գյումրի։ Բնականաբար, փառատոնային ակտիվությունը նշմարելի է և Գյումրին շարունակում է այս եղանակով պահպանել զբոսաշրջային հետաքրքրությունը։ Փառատոնները մի կողմից նպատակ ունեն ազգային արժեքների վերհանման, մյուս կողմից զբոսաշրջային հետաքրքրության առաջացման և քաղաքի բնակչության համար ժամանցի ապահովման։ Սա եղել ու մնում է մշակութային քաղաքականության մի մասը»,-հավելեց Լիլիթ Թովմասյանը։        

 

Արմենուհի Մխոյան

Հայերեն Español فارسی 中文

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան