Մշակույթ

Երևանում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված համերգ-ցուցահանդես է անցկացվել ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված համերգ-ցուցահանդես է անցկացվել ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մայրաքաղաքում կազմակերպել է բացօթյա հավաք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳՆ երիտասարդ աշխատակիցները գեղանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով ներկայացել են հյուրերին:

Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարության աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները պարել են հայկական ավանդական պարեր:

Բացօթյա ցուցասրահում ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները: Նկարչական հմտություններն են ցուցադրել նաև միջոցառմանը մասնակցող երեխաները:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում