ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Նոր և բարեկարգ պայմաններն առավել հարմարավետ կդարձնեն քաղաքացիների սպասարկումը: Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ: