Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի մրցույթ «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 14-15) Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայտարարում է գեղանկարչական աշխատանքների մրցույթ` «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:

Մրցույթի թեմաների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ ուղղորդելու մասնակիցներին հայկական կամ եվրոպական ճարտարապետական կոթողները պատկերելու ընտրության հարցում:

Գեղանկարները պետք է ներկայացնել տուն-թանգարան մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ A3 ձևաչափով և շրջանակով:

Աշխատանքները կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, և ընտրված լավագույնները կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսում:

Առաջին տեղը զբաղեցնողը կստանա դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը`  հատուկ  մրցանակ և պատվոգրեր: Մրցույթի մյուս մասնակիցները կստանան շնորհակալագրեր:

Մասնակիցների համար մրցույթի ավարտին կկազմակերպվի թանգարանի կողմից նկարահանված  «Վարպետը» անիմացիոն ֆիլմի դիտում:

Մրցույթի գործընկերն է «Նարեկացի» արվեստի միությունը:

Հայերեն فارسی

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը