Եվրոպական ավիաընկերությունները շարունակում են չեղարկել չվերթերը դեպի Մերձավոր Արևելք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի հերթական չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում իրադրության սրման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Lufthansa-ն հայտարարել է դեպի Իրանի, Լիբանանի և Հորդանանի մայրաքաղաքներ, ինչպես նաև Թել Ավիվ և իրաքյան Էրբիլ թռիչքները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեղարկելու մասին։ Բացի այդ, այս ժամանակաշրջանում ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչելու Իրանի և Իրաքի օդային տարածքով։

Swiss International Air Lines-ը նույնպես չեղարկել է բոլոր չվերթերը մինչև օգոստոսի 21-ը, բայց միայն դեպի Թել Ավիվ և Բեյրութ։ Այդ ընթացքում ընկերության ինքնաթիռները չեն օգտագործի Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը։

Air France-ը և Transavia France-ը բոլոր չվերթերը Բեյրութ չեղարկել են մինչև օգոստոսի 14-ը։

Ամռան ընթացքում այս և մի շարք այլ ավիաընկերություններ սահմանափակ ժամանակով չեղարկել էին որոշ չվերթեր դեպի Մերձավոր Արևելքի առանձին երկրներ՝ այնտեղ լարվածության սրման պատճառով:

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել