Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ 

Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և 150 միավոր տեխնիկա։ 

Կրակը տարածվում է դեպի Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենտելի գյուղը, որտեղ առնվազն 3 հիվանդանոցից մարդկանց տարհանել են։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։

Պատմական Մարաթոն քաղաքի բնակիչներին նույնպես տարհանվելու հրահանգ է տրվել։ 

Ստեղծված ճգնաժամով զբաղվելու համար Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Աթենք։

Հունաստանում այս տարի գրանցվել են դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ հունիսը և հուլիսը։ 

Հայերեն Русский

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն