Կրթություն

Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են  4 ոսկե և 1 արծաթե մեդալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:  

Երևանի պետական համալսարանը  ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:  

Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը գրավել է պատվավոր 8-րդ տեղը։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Մարզել են  Կարեն Քեռյանը,  Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ օլիմպիադային տրված 10 խնդիրներից երկուսը կազմվել և առաջադրվել էին Տիգրան Հակոբյանի և Կարեն Քեռյանի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում