ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 11-15-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։