Աշխարհ

Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի կադրերը սարսափելի է որակել

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի կադրերը սարսափելի է որակել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման զանգվածային սպանություններն արդարացում չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված: Հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում