Մերձավոր Արևելք

Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աջակցել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Գազայում հրադադարը պետք է անհապաղ, քանի որ դա կյանքեր փրկելու, խաղաղության հույսը վերականգնելու և պատանդների վերադարձն ապահովելու միակ միջոցն է:

«Այդ պատճառով ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին՝ ուղղված խաղաղության և կայունության ձեռքբերմանը, որի կարիքն ունի տարածաշրջանը», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում