Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման շրջանակներում կողմերը բարձր են գնահատել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: 

Դեսպանությունը նշում է, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, մասնավորապես՝ Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին և Սննդի տարածաշրջանային էքսպոյին ՀՀ դեսպանության մասնակցության կապակցությամբ:

«ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը նաև անդրադարձել են Երևանի և Մոնտեվիդեոյի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին», - հաղորդել է դեսպանությունը: 

Հայերեն فارسی Русский 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի